Ավելին 4 տարի առաջ - 20:12 23-12-2021

AstraZeneca-ն հայտարարել է Օմիկրոն շտամի վրա խթանիչ դեղաչափի ազդեցության մասին

AstraZeneca COVID-19 կորոնավիրուսային պատվաստանյութի երրորդ կամ խթանիչ դեղաչափը՝ Vaxzevria-ն, զգալիորեն բարձրացնում է հակամարմինների մակարդակն Օմիկրոն շտամի նկատմամբ: Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, իր կայքում հայտնել է դեղամիջոցը մշակող AstraZeneca դեղագործական ընկերությունը։

«Vaxzevria-ն զգալիորեն բարձրացրել է հակամարմինների մակարդակը SARS-CoV-2-ի Omicron տարբերակի (B.1.1.529) դեմ՝ խթանիչ երրորդ դեղաչափից հետո», - ասվում է հայտարարության մեջ։

AstraZeneca-յի եզրակացությամբ՝ դեղամիջոցի երրորդ դեղաչափը չեզոքացնում է Օմիկրոն տարբերակն այն չափով, որքան երկրորդ դեղաչափը չեզոքացնում է Դելտա շտամը։

Նշվում է, որ չեզոքացնող հակամարմինների մակարդակը խթանիչ պատվաստումից հետո ավելի բարձր է եղել, քան մարդկանց մոտ, որոնք նախկինում վարակվել և ապաքինվել են COVID-19-ից՝ բնական ճանապարհով:

Հետազոտությունն անցկացրել է Օքսֆորդի համալսարանը, որը նախկինում օգնել է AstraZeneca-ին մշակել պատվաստանյութը:

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել