Սպորտ 5 տարի առաջ - 12:00 20-10-2021

Yerevan open՝ բլից. Հայկ Մարտիրոսյանը գրավել է 3-րդ հորիզոնականը

Շախմատի Երևան Օփեն մրցաշարի խաղային 5-րդ օրը բաժանված էր 2 մասի. նախ, առավոտյան դասական պարտիայի շրջանակում կայացավ 5-րդ տուրը, իսկ երեկոյան հատվածն ամենաթեժն էր, գրում է armsport.am-ը։

Առաջին անգամ Երևան Օփենը ընդմիջվեց Բլից մրցաշարով, որտեղ հավաքվել էր հայկական շախմատի աստղաբույլը: Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Շանթ Սարգսյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան, Կանանց Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյան, Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան, Վրացական շախմատից Գիգա Քուբարաձեն, որը փայլում է բլից մրցաշարերում և այլոք: 9 բլից պարտիա. յուրաքանչյուրին 3-ական րոպե՝ ամեն քայլին 2 վայրկյան հավելումով: Մոտ 3 ժամ տևած պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Պրագնանանդհա, նույնքան միավորով 2-րդ տեղը գրավեց կրկին հնդիկ Հարշա Բարատակոտին, իսկ եռյակը կրկին 7.5 միավորով եզրափակեց Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը:

7 միավոր վաստակեց Շանթ Սարգսյանը: 7 միավոր վաստակեց նաև Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի առաջին համար Ռոբերտ Հովհաննիսյանը բավարարվեց 6 միավորով: Նույնքան միավոր վաստակեցին նաև Մամիկոն Ղարիբյանն ու Դավիթ Շահինյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակեցին համապատասխանաբար 4 և 4.5 միավոր, Մարիա Գևորգյանը մեկ տուր բաց թողնելով 4 միավոր գրանցեց:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին