Ներքին 4 տարի առաջ - 20:12 19-10-2021

ՀՀ անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով մրցույթ է հայտարարվել

2021 թվականի հոկտեմբերի 15-ից, մեկամսյա ժամկետով, ոստիկանությունը հայտարարում է մրցույթ ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի նոր դիզայնի ընտրության նպատակով: Մրցույթին մասնակցել կարող են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձինք։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ք.Երևան, Դավիթաշենի 4-րդ թաղամաս, 17/10 շենք):

Աշխատանքները պետք է ներկայացվեն փակ ծրարով` էսքիզի տեսքով։ Էսքիզները ներկայացվում են գունավոր՝ էլեկտրոնային կրիչի (վեկտորային ֆորմատով), ինչպես նաև թղթի վրա (չափսը ընտրվում է մասնակցի կողմից)։ Մասնակիցն իր համար ստեղծում է նաև 5 նիշից բաղկացած ծածկանուն (թվերի և/կամ տառերի համակցությամբ), որն ամրագրում է բոլոր էսքիզների վրա: Աշխատանքին կցվում է նաև հակիրճ բացատրություն՝ էսքիզում օգտագործվող պատկերների և զարդանախշերի, դրանց օգտագործման նշանակության, խորհրդի և նպատակի մասին:

Ծրարի մեջ պետք է տեղադրվեն նաև հեղինակի անձնական տվյալների` անվան, ազգանվան, հայրանունի, հասցեի, հեռախոսահամարի վերաբերյալ թերթիկ և անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Մրցութային ֆոնդը կազմում է երեք միլիոն ութսուն հազար դրամ: Մրցութային ֆոնդը համամասնորեն, կախված աշխատանքի ամբողջական կամ մասնակի ընտրությունից, բաշխվելու է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված աշխատանքների հեղինակների միջև:

Անձը հաստատող փաստաթղթերի դիզայնին ներկայացվող հիմնական պահանջների և մրցույթի անցկացման կարգի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.police.am կայք։ «Հայտարարություններ» բաժնում տեղադրված է մրցույթի հայտարարությունը, որում կան հղումներ՝ ներբեռնելու հնարավորությամբ։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին

Ձեզ գուցե հետաքրքրի