Իրանը հայտարարել է կործանիչներ գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին
copy image url

Իրանը հայտարարել է կործանիչներ գնելու վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին

Արտաքին 3 տարի առաջ - 22:50 18-10-2021

Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռուսական արտադրության կործանիչներ և ուղղաթիռներ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին:

Ավելի վաղ Բաղերին ժամանել էր Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ՝ Աֆղանստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և ռուսական զենքի ձեռքբերման մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:

Ինչպես ընդգծել է իրանցի ռազմական առաջնորդը, կործանիչներ եւ ուղղաթիռներ գնելու մասին համաձայնագրերը կարող են ստորագրվել Իսլամական հանրապետություն զենքի արտահանման ՄԱԿ-ի էմբարգոյի ավարտից հետո: