Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 17:31 17-10-2021

Մահացել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Ռուբեն Արամիչ, մեր ուսուցիչ, մեր մեծ եղբայր, հանգչիր խաղաղությամբ։

Դու մեծատառով մարդ էիր, քո նմաններն էլ չկան։ Ամբողջ կյանքդ տղամարդ ապրեցիր, ոչ մի սիզբունք չդավաճանեցիր, ոչ մի դժվարության առաջ չկանգնեցիր, պայքարեցիր ու կռվեցիր քո, մեր երազած երկրի համար։ Հայաստանին նվիրեցիր փաստաբանություն, նվիրեցիր իրական փաստաբաններ, քեզ նվիրեցիր Հայաստանին ու չդիմացար Հայաստանի կորստին։

Ինչքան կանք, ինչքան աշխատում ենք, պայքարում ու կռվում ենք, դու ողջ ես, դու մեր հետ ես, քո գործն ապրում է, քո փարոսը միշտ վառ է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ