Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:17 06-06-2022

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալագրեր է հանձնել Եվրամիության և գերմանական IRZ-ի գործընկերներին

ՀՀ փաստաբանների պալատը հունիսի 6-ին հյուրընկալել է Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ փաստաբանների պալատից, երկու կառույցների միջև ձևավորվել են գործընկերային ջերմ հարաբերություններ, ինչի շնորհիվ տարիներ ի վեր համատեղ ծրագրով իրականացվել են փաստաբանների վերապատրաստման դասընթացներ:

«Ողջունելով հյուրերին` Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Փաստաբանների պալատի հետ երկար ժամանակ համագործակցելու համար:

Փաստաբանների պալատի նախագահը բարձր է գնահատել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի փաստաբանների անկախությանը և Հայաստանում արդարադատության համակարգի որակը զագացնելուն միտված նվիրական ջանքերը:

Սիմոն Բաբայանն ընդգծել է, որ մշտապես նկատել է փաստաբանների ակտիվ մասնակցությունը և մեծ գոհունակությունը երկուստեք համագործակցության շրջանակներում կազմակերպվող դասընթացներին:

Նան նաև նշել է, որ հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Փաստաբանների պալատի, այլև ողջ իրավական համակարգի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Փաստաբանների պալատի նախագահը նաև շնորհակալագրեր է հանձնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործընկերներին, ընդգծելով, որ այս համագործակցությունը նպաստել է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու կատարելագործմանը:

Նշվում է, որ Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի` «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ջերմ ընդունելության, շնորհակալագրերի և արդյունավետ համագործակցության: Նա նկատել է, որ համագործակցության շարունակական լինելու դեպքում, փաստաբանության ոլորտի կատարելագործմանն ուղղված դեռ շատ նպաստավոր ծրագրեր կարող են իրականացվել:

ՀՀ փաստաբանների պալատից հայտնում են, որ ջերմ մթնոլորտում ընթացած հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը, Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Օթիլիա Պակուրարին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկել համագործակցության նոր ուղիներ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան