Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:07 16-10-2021

Վարչարարությունը չի հասնում խոցելի խմբերին․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«ՔՈՎԻԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՀԵՐԻ 2020Թ. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր ներկայացնելու եմ ձեզ պաշտոնական վիճակագրական տվյալներ 2020 թվականի մահացությունների վերաբերյալ:

Հայաստանում 2020 թվականին տարբեր պատճառներից մահացել է 36170 մարդ: Եթե այս թիվը բաժանենք տարվա օրերի վրա, ապա կստանանք, որ Հայաստանում օրական միջինը մահացել է 99 մարդ:

2020 թվականին քովիդից Հայաստանում մահացել է 3545 մարդ:

Փորձենք հասկանալ այս մահերի վիճակագրությունն ըստ տարիքային խմբերի:

‼ 0-4 տարեկան խմբում մահացել է 0 մարդ.

‼ 5-14 տարեկան խմբում մահացել է 0 մարդ.

‼ 15-19 տարեկան խմբում մահացել է 1 մարդ, ընդհանուր Քովիդ մահերի թվում՝ 0,03%

‼ 20-29 տարեկան խմբում մահացել է 7 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,2%

‼ 30-39 տարեկան խմբում մահացել է 27 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 0,76%

‼ 40-49 տարեկան խմբում մահացել է 103 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 2,9%

‼ 50-59 տարեկան խմբում մահացել է 402 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 11,3%

‼ 60-69 տարեկան խմբում մահացել է 1068 մարդ, ընդհանուր մահերի թվում՝ 30,13%

‼ 70-ից բարձրերի խմբում մահացել է 1937 մարդ, ընդհանուր մահացածների թվում՝ 54,6%

Ինչ է ստացվում, 60-ից բարձր տարիքի անձանց խմբում քովիդից մահացածների տոկոսը կազմում է մոտ 85 տոկոս, իսկ առողջապահության նախարարի այս հրամանով ճնշումների հիմնական թիրախը աշխատող մարդիկ են:

Ինչ իմաստ ունի երիտասարդներին ստիպել պատվաստվել: Ինչու չի այդ էներգիան և միջոցները ծախսվում մարդկանց բուժումը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար:

Վարչարարությունը չի հասնում խոցելի խմբերին:

Մենք բազմաթիվ հարցումներ ենք կատարել առողջապահության նախարարությանը: պատասխանների մի մասը ստացել ենք: Մասնագետներն աշխատում են այդ տվյալների հետ: Դեռ չենք ստացել քովիդից մահացածների ուղեկցող հիվանդությունների մասին տեղեկությունները:

Ուզում եմ նաև հիշեցնել, որ քովիդով վարակված մարդկանց 2 տոկոսն է մահանում: Այս վիճակագրությունն ինչպես ամբողջ աշխարհում է, այնպես էլ՝ Հայաստանում:

Հիշեցնում եմ, որ Ազատ կամք նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան