Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:16 19-07-2021

Աֆղանական հակամարտությունում Թուրքիան աջակցում է սունիական խմբերին, որոնք դրական կարձագանքեն Թուրքիայի ներգրավածությանը. արևելագետ

Մեզ հետ զրույցում արևելագետ Արմեն Պետրոսյանը, մեկնաբանելով Էրդողանի այն խոսքերը, թե Թուրքիան դարձել է «ճնշվածների» ձայնը, նշեց, որ Թուրքիան վերջին հինգ տարիների ընթացքում տարածաշրջանային տարբեր հակամարտություններին միջամտելիս, իր դրսևորած հավակնությունները ներկայացրել է որպես առավելապես մարդասիրական ներգրավածություն:

«Շարունակվող հակամարտություններում «ճնշվածներն», ըստ Էրդողանի, էթնոդավանական տարբեր խմբեր են, որոնք առավելապես տուժում են այդ հակամարտություններից և թիրախավորված են տարբեր խմբավորումների կողմից»,-փաստեց արևելագետը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր հակամարտությունում այդ «ճնշվածները» տարբեր են, օրինակ՝ Սիրիական հակամարտության դեպքում նրանք հիմնականում սունիական տարաբնույթ խմբերն էին կամ թուրքմենական էթնիկ տարրեր, որոնց դերն ուժեղացնելու համար Թուրքիան նրանց բավականաչափ լայնամաշտաբ աջակցություն է ցուցաբերում, ընդ որում՝ ոչ միայն անվտանգությանը վերաբերող աջակցություն, այլև ռազմական, ֆինանսատնտեսական, մարդասիրական և այլն:

Անդրադառնալով Թուրքիայի՝ Աֆղանստանին տրվող օգնությանը, արևելագետը նշեց, որ օգնության հասցեատերն աֆղանական հասարակության այն խմբերն են, որոնք կաջակցեն հակամարտությունում Թուրքիայի ներգրավմանը և հետագայում հիմնասյուն կհանդիսանան Թուրքիայի նեղ շահերն առաջ մղելու գործում:

«Նման շերտերի օրինակ են սունիական տարբեր էթնիկ խմբեր, որոնց Թուրքիան վերջին մի քանի տարիների ընթացքում և՛ գաղափարական, և ՛տնտեսական բավականաչափ ակտիվ աջակցություն է ցուցաբերել՝ ստեղծելով դրական ընկալում Թուրքիայի նկատմամբ»,-նշեց արևելագետն՝ հավելելով, որ այդ կերպ վարվելով՝ Թուրքան առաջնորդվում է այն հաշվարկով, որ պատեհ առիթի ժամանակ աֆղանական հակամարտության մեջ Թուրքիան ձեռք կբերի այդ խմբերի աջակցությունը:

Արևելագետը փաստեց, որ այս մարտավարությունը նոր չէ, և տարբեր հիմնախնդիրներում ներգրավելու համար Թուրքիան օգտագործել է տարբեր հիմնավորումներ, հիմնականում գաղափարական՝ խոսքը թյուրքական կամ ազգային գաղափարախոսությունների մասին է, կամ կրոնական:

«Առավելապես կիրառելով սունիական գաղափարախոսությունը՝ աֆղանական հակամարտությունում Թուրքիան աջակցում է սունիական խմբերին, որոնք դրական կարձագանքեն Թուրքիայի ներգրավմանը երկրում առկա գործընթացներում»,-ասաց արևելագետը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք