Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:37 15-10-2021

Ջհանգիրյանի փեսան այժմ օդից կախված վիճակում է մնացել

Այսօր քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով՝ Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում, մինչ այս նշանակումը այդ պաշտոնը զբաղեցնում էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը։ Ըստ լուրերի՝ Անրի Վարդանյանն իր դիմումի համաձայն ազատվելով աշխատանքից դեռ որևէ տեղում չի նշանակվել։

Բանն այն է, որ Անրի Վարդանյանը պետք է ավելի բարձր պաշտոն ստանար, ըստ մամուլի` պետք է նշանակվեր Կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ, այսինքն՝ տեղափոխվեր կենտրոնական ապարատ, սակայն նրա նշանակումը դեռ չի եղել, և հայտնի էլ չէ, թե երբ է արվելու։ Լինելո՞ւ է առհասարակ, թե՞ ոչ: Ջհանգիրյանի փեսան այժմ օդից կախված վիճակում է մնացել, իսկ թե ինչն է պատճառը` դեռ պարզ չէ։