Հայաստանի հետ բանակցությունները հնարավոր կլինեն երկու կողմերի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում. Ալիև
copy image url

Հայաստանի հետ բանակցությունները հնարավոր կլինեն երկու կողմերի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում. Ալիև

Արտաքին 3 տարի առաջ - 15:34 15-10-2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է Վլադիմիր Պուտինի կարևոր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության դադարեցման գործում: Նրա խոսքով, ռուսական կողմի միջամտությունն օգնեց խուսափել հազարավոր զոհերից:

Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանը հանգիստ է անցնում:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման վերաբերյալ: Նա նշել է, որ դրանք հնարավոր կլինեն երկու կողմերի տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում: