Արտաքին 4 տարի առաջ - 14:17 14-10-2021

Թալիբներն առաջին պաշտոնական այցով մեկնել են Թուրքիա

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման պատվիրակությունը առաջին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա՝ 2021 թվականի օգոստոսին իշխանության զավթումից հետո: Այս մասին հաղորդում է Bakhtar News Agency-ը:

Նշվում է, որ թալիբներին Անկարա այցելելու հրավերը տրվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից: Աֆղանստանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին: Նրանից բացի, պատվիրակության կազմում ներառված են հետախուզության ղեկավարը, ՆԳՆ ղեկավարի տեղակալը և մշակույթի նախարարի պաշտոնակատարը:

Հայտնի է, որ կողմերը կքննարկեն միջպետական ​​հարաբերություններին, այդ թվում՝ առևտրին, ավիահաղորդակցությանը և միգրացիային առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել