Ներքին 4 տարի առաջ - 14:05 12-10-2021

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են երկու ադրբեջանական շարասյան տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքով. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են երկու ադրբեջանական ավտոշարասյան անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ուղեկցել է շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող 40 բեռնատարից կազմված երկու շարասյուն՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար և հակառակ երթուղիներով շարժվելիս:

«Ադրբեջանական կողմից 10 միավոր տեխնիկայից կազմված շարասյան ուղեկցման աշխատանքներ ենք իրականացնում Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, ինչպես նաև հակառակ ուղղությամբ՝ 30 միավորի: Շարասյուների երթևեկության ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Կրապիվան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի