Ներքին 4 տարի առաջ - 10:50 14-12-2021

Ռուս խաղաղապահներն ավելի քան 250 ուխտավորի Ամարաս են ուղեկցել

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Ամարաս վանական համալիր այցելող ավելի քան 250 ուխտավորների անվտանգությունը:

Ուխտավորները Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից Մարտունու շրջանում գտնվող Ամարասում անցկացվող ժամերգությանն են ժամանել:

«Ռուս խաղաղապահ զորակազմն Ամարաս համալիրում ուխտավորների անվտանգության ապահովումն է իրականացնում։ Ուխտավորները ժամանում են ինչպես խմբերով, այնպես էլ անձնական ավտոտրանսպորտով։ Ժամերգությունից մեկ օր առաջ անձնակազմը ստուգում է նաև պայթյունավտանգ առարկաների առկայությունը», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ելենա Ցարևսկայան:

Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարաս վանքը հայտնվել է անմիջապես կողմերի սահմանազատման գծի մոտ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից