Արտաքին 5 տարի առաջ - 21:47 10-10-2021

Իլհամ Ալիևը Հադրութում մզկիթ է կառուցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութում նոր մզկիթ է կառուցում։

«Հադրութի վերականգնումն արդեն սկսված է: Ավտոմայրուղու հիմքը դրված է: Կկառուցվեն Հադրութ - Ջեբրաիլ և Հադրութ - Ֆիզուլի մայրուղիները, ինչպես նաև Հադրութի ենթակայանը, որի հիմքն արդեն դրված է: Հադրութում սկսվել է մզկիթի շինարարությունը: Ես դրեցի մզկիթի հիմքը, և կարծում եմ, որ սա պատմական իրադարձություն է: Խորհրդային տարիներին Հադրութի բնակիչների մեծ մասը հայեր էին: Նրանք, իհարկե, թույլ չէին տա այստեղ մզկիթ կառուցել, և մենք գիտենք, որ խորհրդային տարիներին՝ աթեիզմի դարաշրջանում, մզկիթ կառուցելն ընդհանրապես անհնար էր: Մենք վերականգնում ենք պատմական արդարությունը և հավատարիմ ենք մեր կրոնական և հոգևոր արժեքներին», - ասել է Ալիևը Մարտունու շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ Հադրութում երբեք ադրբեջանցիներ չեն բնակվել։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց