Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 10:48 09-10-2021

Բայդենը 2022 թվականին կտրուկ ավելացնում է փախստականների ընդունման լիմիտը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 ֆինանսական տարում երկու անգամ ավելացրել է փախստականների ընդունման լիմիտը՝ հասցնելով մինչև 125.000 մարդու, հայտնում է Սպիտակ տան կայքը:

«Ինձ տրամադրված իշխանությամբ... ես թույլ եմ տալիս հետևյալ գործողությունները. 2022 ֆինանսական տարում ԱՄՆ-ում փախստականների ընդունման լիմիտի ավելացում մինչև 125 հազար մարդու, ինչը արդարացված է մարդասիրական նկատառումներով կամ այլ դեպքերում պատասխանում է ազգային շահերին»,- ասել է Ջո Բայդենը:

Մինչ այդ փախստականների ընդունման լիմիտը սահմանված էր 62.500 մարդ: