Արտաքին 4 տարի առաջ - 16:58 07-10-2021

Ավստրիայի կանցլերը հերքում է կոռուպցիայի գործով մեղադրանքները

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը պնդում է, որ անմեղ է և չի անհանգստանում կոռուպցիայի գործով իր դեմ սկսված հետաքննությամբ: Այս մասին նա ասել է ORF հեռուստաալիքի եթերում:

«Ես շատ հանգիստ եմ: Բացարձակապես որևէ վկայություն չկա, որ ես եմ ղեկավարել, թե որ գովազդները կամ հարցումներն են պատվիրվել ֆինանսների նախարարությունում»,- ասել է Կուրցը՝ հավելելով, որ իր տեքստային հաղորդագրությունները չեն պարունակում որևէ ցուցում կամ հարցում:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ ես միշտ մեղադրվում բոլոր իրավախախտումների համար: Եկեք նախ տեսնենք, թե արդյոք ֆինանսների նախարարության աշխատակիցներին ուղղված այս մեղադրանքները ճի՞շտ են: Եվ որքան էլ ցանկանան, ես չեմ կարող դա պատկերացնել»,- ասում է կանցլերը:

Լրագրողների հարցին՝ կմնա՞ արդյոք Կուրցը կանցլեր, քանի դեռ հետաքննություն է անցկացվում, նա պատասխանել է. «Իհարկե, այո»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը