Խոսք 4 տարի առաջ - 16:44 05-10-2021

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը Գորիսում 1 մլրդ դրամ աջակցություն է տալիս. ինչո՞ւ չի կալանավորվում. Վահե Հակոբյան

ՀՀ երկրորդ նախագահը, «փայ մտնել» ասելով, ակնարկում էր այն, որ ԶՊՄԿ-ում 15%-ը ղեկավարում է վարչապետի աշխատակազմը ու այստեղ, պարոնայք Պապոյանները, Ալեքսանյանները իրենք իրենց են հակասում, որ ասում են՝ դա ժողովրդին է։ Ինչո՞վ է դա ժողովրդինը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Իմ եղբայրը այնտեղ ներկայացված է, այդ առումով ես հակառակ շահագրգռվածությունը պետք է ունենամ, բայց որպես ոլորտից հասկացող մարդ, սա ինձ համար ծայրահեղ անհասկանալի գործարք է: Խոստանում եմ, կգա ժամանակը և ես ամեն ինչի մասին կխոսեմ»,- ասաց Հակոբյանը:

Խոսելով ընդդիմության կողմից հայտարարված փողոցային պայքարը վերսկսելու մասին՝ Հակոբյանը նշեց. «Մենք երբեք չենք հրաժարվել փողոցից, մենք ամեն հնարավոր ճանապարհով գնալու ենք, որ այս իշխանություններին վռնդենք մեր կյանքից»։

Հակոբյանը նշեց, որ այս պահին գորիսեցի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Գորիսում և հարակից գյուղերում առաջարկում է 1 մլրդ դրամի աջակցություն ՏԻՄ ընտրություններից առաջ։

«Բա ինչո՞ւ հենց հիմա չի կալանավորվում Արմեն Խաչատրյանը։ Այս դեպքում ո՞րն է հանցակազմը Առուշ Առուշանյանի դեպքում։ Դեռ նա եղել է քաղաքապետ, իսկ որպես ո՞վ է հանդես գալիս Արմեն Խաչատրյանը։ ԱԺ ընտրությունների ժամանակ ևս կես մլրդ դրամ գնացել է Սյունիքի զարգացման հիմնադրամ ու անհասկանալի պատճառներով չկա այդ գումարը, դրա պատասխանը ևս դեռ չեն տվել։ Այս հարցերի պատասխանը գլխավոր դատախազը պետք է տա»,- ասաց Վահե Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը