Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:39 03-10-2021

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են նախաձեռնել` ի պաշտպանություն իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են նախաձեռնել` ի պաշտպանություն իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի և դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորագրահավքին մասնակցել են եզդիական համայնքի ավելի քան 1500 ներկայացուցիչներ: Ստորագրահավաքի փաստաթղթերը և համապատասխան գրությունը օրերս հանձնվել է վարչապետի աշխատակազմին։

Մեծարգո՛ պարոն Փաշինյան,

Մենք՝ Հայաստանի եզդիական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտնում ենք մեր անհամաձայնությունն ու խիստ վրդովմունքը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ։

Մեզ համար առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ չնայած մեկ տարուց ավել ձգվող ուղղորդված քննության և անհամաչափ քննչական գործողությունների ընթացքում չեն հայտնաբերվել Սուլթանյանի և «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» կողմից թշնամանք հրահրելու որևէ հիմնավոր ապացույց, այնուամենայնիվ ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան՝ թշնամանք հրահրելու գործողություն որակելով մարդու իրավունքների խախտումների բարձրաձայնումը:

Ծանոթ լինելով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» և մասնավորպես Սաշիկ Սուլթանյանի գործունեությանը՝ վստահորեն պնդում ենք, որ նա իր գործունեությամբ մշտապես գործուն քայլերով նպաստել է հայ-եզդիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը և եզդիների իրավունքների պաշտպանությանը։

Մենք շատ կարևոր և արժեքավոր ենք համարում իր և իր կազմակերպության գործունեությունը, որն ուղղված է Հայաստանում եզդիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։ 2018թ․ թավշյա հեղափոխությունուց հետո Սաշիկ Սուլթանյանը և իր ղեկավարած կազմակերպությունն իրականացրել են մի շարք ծրագրեր ու աշխատանքներ, որոնք էական լինելով եզդիների իրավունքների պաշտպանության առումով, միաժամանակ շատ կարևոր են մեր հասարակության մեջ ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակի ձևավորման, ինչպես նաև եղբայրական եզդի և հայ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից։

Սույնով խնդրում ենք՝

1․ Դադարեցնել քրեական հետապնդումն եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ

2․ Ապահովել բավարար պայմաններ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» անկաշկանդ գործունեության համար

3․ Ձեռնամուխ լինել Սուլթանյանի և իր գործընկերների բարձրացրած հարցերի լուծմանը

4․ Սկսել քննարկումներ եզդիական համայնքի հետ խնդիրների հավաքման և դրանց լուծման ուղղիների ստեղծման համար

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության, իրավապաշտպանների հարցերով հատուկ զեկուցող-փորձագետները, հեղինակաովոր Freedom House, Human Rights Watch, Frontline Defenders միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ։ Դատապարտող հայտարարություն են տարածել նաև ՀՀ-ում գործող բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ և իրավապաշտպաններ՝ մտահոգություններ հայտնելով, որ նման նախադեպով ԱԱԾ-ն խափանում է ազգային կամ էթնիկական փոքրամասնությունների ներկայացուցիչների կամ այլոց կողմից փոքրամասնություններին վերաբերվող խտրական կամ մարդու իրավունքներին վերաբերվող այլ խնդիրների հրապարակային արծարծումն ընդհանրապես:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին