Արտաքին 4 տարի առաջ - 12:19 02-10-2021

ՄԱԿ-ը հայտարարել է, որ մինչև 2022 թվականի ավարտը հնարավոր է կորոնավիրուսի դեմ պատվաստել ամբողջ աշխարհը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդը աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել միավորվել SARS-CoV-2 համավարակի դեմ պայքարում և կորոնավիրուսի դեմ համաշխարհային պատվաստում ապահովել մինչև 2022թ.-ի ավարտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես մտադիր եմ օգտագործել իմ լիազորությունները՝ բոլորին միավորելու համար: Իմ խնդիրն է ամբողջ աշխարհի բնակչությանը պատվաստելու առումով բոլորիս համար առավել հուսադրող ժամկետների հասնել մինչև 2022 թվականի ավարտը»,- ասել է Շահիդը:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի ամբիոնից հուսադրող խոսքեր են հնչել հակաքովիդային պատվաստանյութեր արտադրող երկրների՝ ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի և այլոց ներկայացուցիչների կողմից:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ