Ներքին 3 տարի առաջ - 14:04 20-11-2022

Ադրբեջանում նախատեսում են մինչև 2026 թվականի ավարտը վերաբնակեցնել Աղդամ քաղաքը

Ադրբեջանում նախատեսում են մինչև 2026 թվականի ավարտը ամբողջովին վերաբնակեցնել Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Աղդամ (Ակնա-խմբ) քաղաքը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, այս մասին հայտարարել է այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանում՝ բացառությամբ Շուշի քաղաքի, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը։

Վերջինս հայտնել է, որ Աղդամ քաղաքում ներկայումս վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներից առաջինը հաստատվել և բնակչությանը ներկայացվել է Աղդամ քաղաքի գլխավոր հատակագիծը։

Հուսեյնովը հայտնել է, որ ներկայումս քաղաքում ավարտվում են ճանապարհների և երկաթգծերի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրերը, որոնցից շատերն արդեն պատրաստ կլինեն հաջորդ տարվա սկզբին։ Նա նաև նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաև քաղաքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ։

Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում նաև քաղաքի արդյունաբերական պարկում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, ավարտվում են հիվանդանոցի և դպրոցի շինարարական աշխատանքները։

«Այս ամենի տրամաբանական արդյունքում արդեն իսկ իրականացվում է բնակելի տարածքների նախագծում, իսկ հաջորդ տարվա կեսերից կսկսենք բնակելի տարածքների կառուցումը։ Մեր նպատակն է մինչև 2026 թվականի վերջ ապահովել բնակիչների վերադարձը Աղդամ քաղաք և շրջակա գյուղեր՝ պետական ​​ծրագրին համապատասխան»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում այդպես էլ չէին կարողացել գրավել Աղդամի շրջանը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության երկրորդ կետի համաձայն՝ նույն թվականի նոյեմբերի 20-ին շրջանը հանձնվեց Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը