Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը
copy image url

Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը

Արտաքին 3 տարի առաջ - 13:52 01-10-2021

«Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը՝ Սալիմ Աբու Ահմադը, որը միջազգային ահաբեկչական գործողությունների պատասխանատուն էր, ոչնչացվել է Սիրիայում՝ ռումբի հարվածի միջոցով, հաղորդում է Fox News-ը՝ Պենտագոնին հղումով:

Աբու Ահմադը սպանվել է Իդլիբի մոտակայքում՝ սեպտեմբերի 20-ին, անօդաչու թռչող սարքից ռմբակոծության արդյունքում: Ավելի ուշ նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության անդամները:

«Նախնական տեղեկությունն այն է, որ մենք խոցել ենք թիրախ հանդիսացող անձին և հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի որևէ հետք չկա»,- ասել են Պենտագոնում: