Գերեվարվել է սիրիացի նավթագործներին ահաբեկող ԻՊ-ի առաջնորդներից մեկը
copy image url

Գերեվարվել է սիրիացի նավթագործներին ահաբեկող ԻՊ-ի առաջնորդներից մեկը

Արտաքին 3 տարի առաջ - 12:08 17-09-2021

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը, միջազգային կոալիցիայի աջակցությամբ, հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Դեյր Էլ-Զոր նահանգի արևելքում:

Ստացված հետախուզական տվյալների շնորհիվ նրանց հաջողվել է Էլ-Շխիլ բնակավայրում ձերբակալել «Իսլամական պետություն» կազմակերպության առաջնորդին, գրում է Direcement 4 Telegram-ալիքը:

Ինչպես հաղորդվում է, գրոհայինը եղել է խմբավորման ֆինանսների և նորակոչիկների հավաքագրման պատասխանատուն: Տան խուզարկության ժամանակ առգրավվել է զենք և զինամթերք: