Արտաքին 4 տարի առաջ - 10:59 01-10-2021

Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ վերադարձել է Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ վերադարձել է հայրենիք: Այս մասին քաղաքական գործիչը գրել է Facebook-ի իր էջում, չնայած ՆԳՆ-ն դեռ չի հաստատել Սահակաշվիլիի ժամանման փաստը:

Նախկին նախագահի անձնական էջում հայտնված գրառման մեջ ասվում է. «Բարի լույս, Վրաստան: Արդեն Վրաստանից՝ ութ տարի անց»:

Անցած երկուշաբթի հայտնի դարձավ, որ Սահակաշվիլին Կիև-Թբիլիսի չվերթի ավիատոմս է գնել հոկտեմբերի 2-ի համար, երբ Վրաստանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրությունները: Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի ուշ հայտարարեց, որ հենց որ Սահակաշվիլին ոտքի դնի վրացական հողում, նրան անմիջապես կձերբակալեն: Վրաստանում միանգամից մի քանի քրեական գործ է հարուցված նախկին նախագահի դեմ: Դրանցից երկուսով նա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը