Արտաքին 4 տարի առաջ - 16:19 27-12-2021

Միխայիլ Միշուստինը հայտնել է իր սիրելի մուլտֆիլմի անվանումը

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» նախագծին։ Նա ամանորյա ծառից փուչիկ է հանել Միշա Սպիրիդոնովի ցանկությամբ, որը, ինչպես պարզվել է, երազում է լինել հրուշակեղենի գործարանում։

Միշուստինն ասել է, որ իրեն հասկանալի է տղայի ցանկությունը. երբ նա փոքր էր, ինքն էլ էր մտածում հրուշակեղենի գործարանի մասին։

«Ես ունեի սիրելի մուլտֆիլմ՝ «Շոկոլադե վիշապը»,- ասել է Միշուստինը՝ նշելով, որ միշտ ցանկացել է լինել այն վայրերում, որտեղ կոնֆետ են պատրաստում։ Նշենք, որ մուլտֆիլմի իսկական անվանումն է «Քաղցր հեքիաթ», այն թողարկվել է 1970 թվականին։

Վարչապետը հայտարարել է, որ կիրականացնի Միշայի երազանքը: «Կձգտեմ միանալ քեզ»,- խոստացել է նա:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը