Արտաքին 4 տարի առաջ - 17:34 30-09-2021

Կրեմլը՝ Պուտին-Էրդողան բանակցությունների մանրամասների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի՝ նախօրեին Սոչիում կայացած բանակցությունների մասին: Նրա խոսքով, առաջնորդների հանդիպումը ժամանակին է եղել և անցել է կառուցողական:

«Առաջին հերթին խոսել են երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին: Այս տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 55%-ով»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահները քննարկել են նաև որոշ տեսակի ապրանքների ներմուծման տուրքերի թեման: Բացի դրանից, ռուս առաջնորդը բարձր է գնահատել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ թուրքական իշխանությունների աշխատանքը:

Պեսկովը նշել է, որ Թուրքիան հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին: Մասնավորապես, առաջնորդները քննարկել են ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցումը և խաղաղ ատոմի շուրջ համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը