Ներքին 5 տարի առաջ - 14:59 30-09-2021

Հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը. փաստաթղթերի տրամադրումը կիրականացվի առցանց. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Գործընթացն իրականացվելու է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը կմիացվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն: «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ամբողջական գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Համակարգի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ և դրանք կիրականացվեն առցանց:

«Մեկ պատուհանը» կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն և ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացը։ Էլեկտրոնային հարթակի միջոցով տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մաքսային ձևակերպումների իրականացման և անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ հայտ՝ «Մեկ պատուհան»-ում։ Համակարգը տեխնիկական անհրաժեշտ ստուգումներ իրականացնելուց հետո ինքնաշխատ կերպով կձևավորի և կուղարկի անհրաժեշտ ենթահայտեր իրավասու բոլոր պետական գերատեսչություններին, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության իրականացման գործընթացում ներգրավված ոչ պետական կառույցներին։

«Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով կտրամադրվեն համապատասխան արտոնագրերը, լիցենզիաները, հավաստագրերը, այլ թույլատվական փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները, որոնք ավտոմատ կերպով հասանելի կդառնան մաքսային մարմիններին, ինչպես նաև կինտեգրվեն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարագրերին։

Նոր հարթակի միջոցով հնարավորություն կստեղծվի նաև իրականացնել էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքերի և այլ վճարների վճարումները։ Կապահովվի բոլոր գործընթացների հետագծելիության հասանելիությունը, և յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա հետևել իր հայտավորած փաստաթղթերի ստացման գործընթացին։ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։

Նշենք, որ էլեկտրոնային համակարգը ներդրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
16:00 Եթե ցուցարարները Փաշինյանի հրաժարականը պահանջեն՝ տալո՞ւ է