Ներքին 4 տարի առաջ - 19:34 29-09-2021

Հայաստանի ազգային արխիվը մասնակցել է Լենինգրադի բլոկադային նվիրված առցանց կոնֆերանսին

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը սեպտեմբերի 29-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Լենինգրադի բլոկադան ՌԴ և ԱՊՀ երկրների պետական արխիվների փաստաթղթերում» միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսին:

««Պատմում են արխիվները…» նախագծի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում անցկացվող կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի տարածաշրջանների արխիվային հիմնարկությունների, թանգարանների, գրադարանների, ազգային-մշակութային և պատմալուսավորչական կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներից միակն էր, ով ներկայացնում էր արտերկիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաբկեն Սահակյանը նախ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանի անունից ողջունել է կոնֆերանսի մասնակիցներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք, ապա խոսել Հայաստանի ազգային արխիվում պահվող և Լենինգրադի բլոկադային առնչվող փաստաթղթերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից հարյուր-հազարավոր հայ ռազմիկներ մեկնեցին ճակատ՝ մարդկությանը ֆաշիստական գերությունից ազատելու համար,- նշել է Բաբկեն Սահակյանը: Ընդհանուր առմամբ, Հայրենական պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ: Զինվորական հրամանատարական կազմում հայերը թվով չորրորդն էին (1079)՝ ռուսներից, ուկրաինացիներից ու բելառուսներից հետո»,-ասել է բանախոսը:

Ըստ աղբյուրի՝ Լենինգրադի հերոսական պաշտպանությունը, ինչպես նշել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը, ՀՄՊ-ի ամենանշանակալի իրադարձություններից մեկն էր, որը դարձավ խորհրդային ժողովուրդների միասնության և խիզախության պայծառ օրինակ: Այդ մարտերին հերոսաբար մասնակցեցին նաև հազարավոր հայ զինվորներ: Նրանցից շատերը լենինգրադյան ռազմաճակատում ընկան հերոսի մահով:

Առանձնապես աչքի ընկած մեր հայրենակիցներից նա հիշել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Անաստաս Միկոյանին, ով հանձն էր առել պաշարված քաղաքը պարենով ապահովելու դժվարագույն խնդրի լուծումը, աշխարհահռչակ արևելագետ Հովսեփ Օրբելուն, ով կազմակերպում էր Էրմիտաժի հիրավի անգին թանգարանային ցուցանմուշների էվակուացիան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովին, ով Լենինգրադը պաշտպանում էր Բալթիկ ծովում և քաջարի օդաչու Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին:

«Ընդհանուր առմամբ, Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է շուրջ 30 հազար հայ ռազմիկ: Նրանցից 10 հազարը զոհվել է, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանը հետմահու արժանացած՝ 416-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար Ղազար Չափչախյանը»,- ընդգծել է Սահակյանը՝ ամփոփելով. « «Բոլորն իրենց անգնահատելի ավանդն ունեցան Լենինգրադի պաշտպանության և հերոս քաղաքը թշնամուց վերջնականապես ազատագրելու սրբազան գործում»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ