Ներքին 5 տարի առաջ - 13:19 29-09-2021

Կառավարությունից մեզ ասել են՝ կամ այդ մարդիկ հեռացվում են, կամ կոմբինատը փակվում է. ԶՊՄԿ փոխտնօրեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բողոքի ելած աշխատակիցներին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, հանդիպել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ֆելդմանը: Նա նշեց, որ ինքը եկել է հանդիպելու, սկզբում կասի իր խոսքը, հետո ցանկացողները քաղաքակիրթ ձեւով, հերթով կխոսեն:

«Ինչ դուք եկել եք, մենք ոչ մի քաղաքակիրթ բան չենք տեսել: Մեր ղեկավարներին հենց այնպես ազատել, տարել են, դա՞ է քաղաքակիրթը: Նրանք արյուն ու քրտինք են դրել մեր կոմբինտում»,-ասաց աշխատակիցներից Հարություն Մկրտչյանը, ինչին կոմբինատի ղեկավարության ներկայացուցիչը պատասխանեց, որ այդ որոշումը ՀՀ կառավարությունն է կայացրել. «Կոմբինատից ձեր նշած անձանց հեռացնելը չի եղել մեր նախաձեռնությունը, մեր որոշումը եւ մեզ ոչ մեկը որեւէ բան չի հարցրել: խոսակցությունը եղել է կարճ. Այդ անձինք հեռանում են, կամ կոմբինատը փակվում է»,-ասաց նա:

Ի պատասխան Հարություն Մկրտչյանն ասաց. «Հիմա նույնը մենք ենք ասում. Կամ այդ մարդիկ վերադառնում են, կամ կոմբինատը չի աշխատելու, կամ դուք եք հեռանալու: մենք պնդելու ենք, որ դուք հեռանաք, որ կոմբինատը բացվի, աշխատի: Դուք չեք կարող աշխատել»:

Կոմբինատի փոխտնօրենն առաջարկեց բոլոր պահանջները գրավոր ներկայացնել իրենց, որպեսզի ոչ մի հարց բաց չմնա, իրենք կծանոթանան պահանջներին, իրենց մոտեցումը դրանից հետո կասեն:

Նշենք, որ 2021 թ-ի հուլիսին աշխատանքից ազատվել են Ընկերության 38 աշխատակիցներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ