Մամուլ 4 տարի առաջ - 09:36 29-09-2021

«Ժողովուրդ». Մարզային բուժհաստատություններում պատվաստում են միայն «Աստրա Զենեկա»-ով

«Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում է, որ ՀՀ մարզերի բուժհաստատություններում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը, իրականությունը միանգամայն այլ է: Այո, դա ճիշտ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է, ինչ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած:

Մեզ են դիմել նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի բնակիչները, որոնց խոսքերով՝ իրենց տարածքային ամբուլատորիաներում առկա է միայն «Աստրա Զենեկա» պատվաստանյութը, որի նկատմամբ բնակչությունը վստահություն չունի: Թե երբ բուժհաստատությունները կստանան մյուս պատվաստանյութերը, հայտնի չէ:

Օրինակ՝ Լոռու մարզի Արևաշողի առողջության պահպանման կենտրոնի աշխատողը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ բնակիչները հիմնականում պահանջում են իրենց պատվաստել չինական պատվաստանյութով, որը չկա, վերջացել է. «Որոշների մոտ արդեն ժամանակն է երկրորդ դեղաչափը ստանալու, բայց չունենք ու չգիտենք, թե երբ ենք ստանալու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ