Արտաքին 5 տարի առաջ - 12:28 18-02-2021

ԲԻԼ ԳԵՅԹՍԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՐԵՔ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է երեք պատվաստում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Երրորդ պատվաստումը, ըստ նրա, կարող է դառնալ մուտացված վիրուսից պաշտպանող դեղամիջոցը:

«Գլխավոր հարցը հիմա այն է, թե արդյոք անհրաժեշտ է ապահովել ամբողջական պատվաստում մեր ունեցած միջոցներով և մեթոդներով, թե պետք է պատվաստել երեք փուլով, թե պետք է փոփոխության ենթարկել պատվաստանյութը»,- ասել է Գեյթսը:

Նա նշել է, որ պատվաստանյութ արտադրող ամերիկյան բոլոր ընկերություններն ուսումնասիրում են՝ արդյոք անհրաժեշտ է լրացուցիչ դեղամիջոցներ մշակել նոր շտամների համար:

Ավելի վաղ «Սպուտնիկ Վ»-ի մշակողները խոսել էին ԵՄ-ում պատվաստանյութի հաստատման առաջընթացի մասին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա