copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:43 28-09-2021

Կուզենայի, որ համատարած ատելության և իրար վրա քար շպրտելու մթնոլորտը վերանար

Oragir.news-ը զրուցել է «Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոնի դերասանուհի, «Իշխանություն» , «Կյանք ու կռիվ 2» և այլ ֆիլմերի գլխավոր դերակատար Անի Ղազարյանի հետ։

-World Distribution award ընկերությունների մրցույթում «Իշխանություն» ֆիլմը վերջերս ճանաչվեց լավագույն դրամա , իսկ դուք՝ բոլոր ժանրերի լավագույն դերասանուհի։ Խնդրեմմիփոքրպատմելզգացողություններից՝ ֆիլմումնկարահանվելուընթացքում ։

-Ֆիլմի նկարահանման ընթացքն ինձ համար բաժանվում է երկու մասի, պատերազմից առաջ և հետո։ Ֆիլմի 70%-ը գրեթե նկարահանել էինք արդեն, երբ սկսվեց պատերազմը, մնացել էր միայն ֆինալը, ու ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Դժվար էր իհարկե հավաքվել, որ ամեն մեկն իր մեջ հաղթահարեր այդ ամենը և անցնեյինք աշխատանքի։ Այդ ամենից բացի ունեցա նաև անձնական կորուստներ. հունվարին հայրս մահացավ ու դրանից հետո շատ–շատ ավելի բարդ էր նորից սկսել աշխատելը, բայց քանի որ ասելիքն էր մեծ, այսինքն առաջին հերթին ժողովրդին ցույց տալ գեղարվեստական ֆիլմի միջոցով (որն իհարկե ուներ իրական հիմքեր) իրական դավաճաններին, իրական մեղավորներին, և իհարկե հանրությանը հույսի նշույլ թողնել : ֆիլմի վերջում հնչող «Ո՞վ է ասել, որ մեկ անգամ ենք կարող ազատագրել մեր հողերը» բառերին ինքս շատ եմ հավատում, շատ-շատ։

- Տիկին Ղազարյան, 44 օրյա պատերազմից անցել է ուղիղ 1 տարի։ Ունե՞ք այնպիսի զգացողություն, որ մենք ինչ-որ բան անդառնալի կորցրել ենք:

-Այո, իհարկե ունեմ նման զգացողություն, որովհետև մի ամբողջ սերունդ կործանվեց ու դրա հետ շատ դժվար է ապրելը։ Ինչ վերաբերվում է մեր հողերին, ինչպես ասացի, ես հավատում եմ, որ մի օր մենք կկարողանանք նորից ազատագրել դրանք։ Գուցե մենք դա չտեսնենք , մեր երեխաներն ու թոռները տեսնեն , բայց որ դա լինելու է , որին ես իսկապես հավատում եմ ։ Միշտ այս թեմայով վախենում եմ խոսել կամ որևէ գրառում անել, որովհետև խուսափում եմ պաթետիկ տեքստերից։ Այս հարցի շուրջ իսկապես դժվար է մտքերը հավաքել ու որևէ բան արտահայտել, մանավանդ այս օրերին ցավը ավելի է մեծանում, որովհետև սկսեցինք վերհիշել ամեն օրը, ամեն ժամը պատերազմի։

- Իսկ ինչպիսի՞ Հայաստանում կուզեիք Ձեր երեխաներին մեծացնել։

-Առաջին հերթին շատ կուզեմ, որ երեխաներս ապրեն ապահով Հայաստանում, դա ամենակարևոր բանն է ինձ համար։ Կուզենայի, որ համատարած ատելության և իրար վրա քար շպրտելու մթնոլորտը վերանար։ Չգիտեմ դա երբևիցե հնարավո՞ր է, թե՞ ոչ, որովհետև այս ամենը խորը արմատներ ունի արդեն։ Իսկ մնացածը, կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր ամենօրյա աշխատանքով կկարողանանք անել, կկարողանանք նորից վերակառուցել մեր երկիրը։

-Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել , որ դուրս գանք այս աղետալի իրավիճակից։ Ըստ Ձեզ, կա՞ ելք։

-Իհարկե ելք կա։ Ես ո՚չ քաղաքագետ եմ, ո՚չ էլ քաղաքական գործիչ, ո՚չ էլ շատ գիտելիքներ ունեմ այդ ամենի մասին, որ ասեմ, թե ո՞նց պետք է անել, և բնավ ոչ էլ ուզում եմ դա անել։Բայց կարծում եմ, որ առաջին ամենաանհրաժեշտ բանը՝ այս իշխանություններին հեռացնելն է։ Ընկերներիցս մեկը միշտ մի շատ ճիշտ օրինակ է բերում, ասում է, եթե ձեռքդ պատահական այրում ես ինչ որ մի տեղ, առաջին հերթին ձեռքդ քաշում ես չէ՞ այդ կրակից, հետո նոր սկսում ես մտածել, ոնց այդ վերքը բուժես։ Հիմա նույնն էլ սա է, պետք է մտածենք ոնց՞ ազատվենք այս կրակից, հետո նոր կարողանանք էս ամենի տակից տուրս գալ։