Երևան +11°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:27 30-06-2021

Շատ կուզենայի ասել՝ շախմատ, բայց ոչ. Պուտինը՝ մանկության տարիների սիրելի խաղերի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանկության տարիներին սիրել է խաղալ պահմտոցի ու բռնոցի: Երկրի ղեկավարը այս մասին խոսել է «Ուղիղ գծի» ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խաղեր է սիրել խաղալ նա փոքր տարիքում: Եթերը հեռարձակել է Առաջին ալիքը:

«Շատ կուզենայի ասել «շախմատ», բայց, ցավոք, ոչ: Այնպես, ինչպես հավանաբար բոլորը լենինգրադյան բակերում, այն ժամանակ (նա սիրում էր խաղալ) պահմտոցի և բռնոցի»,- ասել է պետության ղեկավարը: