Արտաքին 4 տարի առաջ - 11:09 20-09-2021

ԿԺԴՀ-ն մեծացրել է զենքի դասի ուրանի արտադրությունը

Հյուսիսային Կորեան ընդլայնում է միջուկային ռումբերի ստեղծման համար օգտագործվող ուրանի հարստացման գործարանը, գրում է AP գործակալությունը՝ հղում անելով արբանյակային պատկերներին և մասնագետների զեկույցին:

Փորձագետները կասկածում են, որ Փհենյանը ցանկանում է Յոնբենի օբյեկտում 25%-ով մեծացնել զենքի դասի ուրանի արտադրությունը: Սեպտեմբերի 1-ին արված արբանյակային լուսանկարում երևում է, որ գործարանի տարածքում ծառեր են հատվել և շինհրապարակ է պատրաստվել:

Երկրորդ լուսանկարում, որը թվագրված է սեպտեմբերի 14-ին, երևում են հիմք գցելու աշխատանքները: Կառուցվող շինությունների մակերեսը կազմում է մոտ հազար քառակուսի մետր, ինչը, փորձագետների հաշվարկներով, բավական է ուրանի հարստացման հազար նոր ցենտրիֆուգներ տեղակայելու համար:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա