Զենքի մասին նոր օրենքը մարտական զենքի ազատականացման խնդիր չի լուծում
copy image url

Զենքի մասին նոր օրենքը մարտական զենքի ազատականացման խնդիր չի լուծում

Ներքին 1 տարի առաջ - 14:15 30-04-2023
Զենքի մասին նոր օրենքը ընդհանուր առմամբ նախատեսում է բարելավումներ այն կարգավորումների շրջանակում, որ հիմա կա գործող օրենքով։ Այսինքն, ընդնահուր առմամբ դրական փոփոխություններ են եղել քաղաքացիների համար զենքի, զենքի պարագաների ձեռք բերման և կրելու առումով, խոսքը որոշ չափաքանակների ավելացմանը, զենքի տեսակներին ժամկետներին են վերաբերում, բաց պետք է հասկանալ, որ Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրները պարտադրում են, որ օրենքի ամբողջական փիլիսոփայությունը փոխվի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սարո Սարոյանն՝ անդրադառնալով Զենքի մասին նոր օրենքի ընդունման հետաձգմանը։

«Խոսքը մարտական զանքի ազատականացման մասին է, մինչդեռ այս փոփոխությունները մարտական զենքի ազատականացման հարց չի լուծում։ Այդ տեսանկյունից նոր զենքի մշակույթի ներբեռնում Հայաստանում տեղի չի ունենալու»։

Նա ընդգծեց, որ նոր օրենը բարելավումներ է նախատեսում որսորդական կամ քաղաքացիական զենքի կիրառության բնակավառում, բայց միաժամանակ այն հնարավորություն է տալու որոշակի պետական մարմիններին կիրառել սահմանափակումներ, ընդ որում՝ այդ սահմանափալումները կարող են հայեցողական լինել։

«Բայց խնդիրն անգամ դրանում էլ չէ, այլ նրանում, որ նոր օրենքի մշակումը և պրակտիկ իրագործումը պետք է անվտանգային որոշակի խնդիրներ փորձի լուծել։ Դա կլիներ նոր փիլիսոփակություն, նոր մոտեցում, այդ տեսանկյունից պետք է հասկանանք, որ նոր օրենքը նման մոտեցում չունի, այդպես կլիներ, եթե մարտական զենքի ազատականացման խնդիր դրվեր ու լուծվեր մեզանում, մինչդեռ դա օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեզ՝ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները լուծելու համար։ Այդ դեպքում քաղաքացիական բնակչությունը երկրի պաշտպանության գործում առավել մեծ ներդրում կարող է ունենալ, սա նաև ուղերձ կլինի արտաքին թշնամիներին։ Միաժամանակ, երբ քաղաքացիներին մարտական զենք կրելու հնարովորություն ես տալիս, ապա նրանց զենքի հետ վարվեցողության կանոները նորից սովորեցնելու անհրաժեշտություն չի լինում, արդյունքում երբ դրա պատերազմական իրավիճակներում, մոբիլիզացիայի դեպքում՝ կարիք չի լինի նորից ժամանակ վատնել ու զենքի հետ վարվելու կանոները մարդկանց նորից սովորեցնել։ Այդ դեպքում՝ զորքերի նեդաշնակեցման և այլ խնդիրններ լուծելու համար մենք ավելի առաջանցիկ տեմպերով կկարողանանք կազմակերպել աշխատանքները»։