Ներքին 5 տարի առաջ - 20:09 18-09-2021

«Օրրանի» բարեգործական ընթրիքին 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հավաքվել․ Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է գումարը

«Օրրան» բարեգործական հիմնադրամի ընթրիքն այս տարի կայացել է սեպտեմբերի 17-ին: Ընթրիքին մասնակցել են մի շարք բարերարներ, որոնց նվիրատվություններն ուղղվելու են արցախից Հայաստան եկած ընտանիքներին, միայնակ ծերերին և կարիքավոր ընտանիքներին:

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ ամեն տարի ընթրիքին նոր կորպորացիաներ են միանում: Նա խոստովանել է՝ երբ 15 տարի առաջ ձևավորվել է ընթրիքի ավանդույթը, չի պատկերացրել, որ կարող են մեկ տանիքի տակ այսքան կորպորացիաների մեկտեղել, մարդկանց, որոնք սիրով են աջակցում իրենց:

«Պատերազմի հետևանքով 8000 արցախցի երեխայի ենք օգնել: Սեպտեմբերից սկսած՝ նրանց սնունդ, տաք հագուստ ենք տրամադրել: Շահառուներ ունենք Հադրութից, Շուշիից»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տարիներ են եղել երբ 250-ից 300 հազար դոլար է հավաքվել, սակայն այս տարի բարերարների շրջանակը փոքր է: «Դրամական օգնությունը կարևոր է, սակայն մենք նման նախաձեռնություններով ցանկանում ենք ասել արցախցիներին, միայնակ ծերերին, կարիքավոր ընտանիքներին, որ կան մարդիկ, որոնք մտահոգվում են նրանց համար և ուզում են օգնել»,- շեշտել է հիմնադրամի հիմնադիրը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Միջոցառումն ուղեկցվել հայրենասիրական և դասական երաժշտությամբ: Ներկա է եղել ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը երկրորդ անգամ է մասնակցել միջոցառմանը: Նա նշել է՝ շատ է կարևորում «Օրրանի» գործունեությունը, քանի որ նյութական խնդիրներ լուծելուց զատ կազմակերպությունը բազմաբնույթ ծրագրերի միջոցով շահառուներին արհեստներ է սովորեցնում:

Ընթրիքին հավաքվել է 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է գումարը:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել