Ներքին 5 տարի առաջ - 11:32 04-02-2021

2019-ԻՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 133 200,0 ԱՄՆ ԴՈԼԱՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԴՐԱՄ. ՀՀ ԿԳՄՍՆ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019 թվականի մայիսին դիմել է ՀՀ կառավարությանն ու Կառավարության պահուստային ֆոնդից մեկ տարվա համար Լևոն Արոնյանին տրամադրվել է 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ նախատեսված համակարգչի և որոշ այլ ծախսերի համար:

Այս մասին տեղեկանում ենք 2019-ի բյուջեի կատարողականից: ՀՀ կառավարության՝ ՀՀ Սպորտի և երիասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի մայիսի 3-ին ընդունած որոշման մեջ էլ մասնավորապես ասվում է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 133 200,0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)»:

Որոշում է կայացվել նաև Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հիշեցնենք, երեկվանից լուրեր էին շրջանառվում՝ հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո և պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ՝ հանդես գալով այդ երկրի դրոշի ներքո:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին