Ներքին 11 ամիս առաջ - 11:53 02-10-2025

Վերջին 9 ամիսներին ՀՀ-ին է վերադարձվել շուրջ 10 մլն դոլարին համարժեք դրամ․ գլխավոր դատախազ

Միայն այս լիազորության շրջանակում մենք ՀՀ-ին ենք վերադարձրել շուրջ 10 մլն 276 հազար ամերիկյան դոլարին համարժեք 3 մլրդ 933 մլն դրամ՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 280 հազար 338 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք, բացի դրանից՝ 2 մանկապարտեզ և 1 մարզադաշտ: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով պետական ու համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված աշխատանքները վերջին 9 ամիսների կտրվածքով:

«Բացի դրանից՝ բռնագանձվել է 654 հազար ամերիկյան դոլարին համարժեք 249 մլն դրամ: Կրկնում եմ՝ սա միայն պետական ու համայնքային շահերի պաշտպանության մեր լիազորությունների շրջանակում է:

Կանխելով հարցը միասնական միջոցների հաշվի մասով, որն անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին Կառավարության որոշմամբ սկսեց գործել, այս պահի դրությամբ ունենք 52 մլն 254 հազար ամերիկյան դոլարին համարժեք շուրջ 20 մլրդ դրամ՝ մի փոքր ավելի 20 միլիարդից»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին