Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:57 18-09-2021

Կրեմլը՝ քվեարկության օրը Պուտինի ժամացույցի սխալ ամսաթվի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի օգտվում իր ժամացույցի ամսաթվի գործառույթից, «Պոդյոմ» պարբերականին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ սոցիալական ցանցերի օգտատերերը ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ տեսանյութում, որում Պուտինը քվեարկում է սեպտեմբերի 17-ին, ժամացույցի վրա նշված է այլ ամսաթիվ՝ սեպտեմբերի 10: Ոմանք ենթադրել են, որ նախագահը քվեարկությանը մասնակցել է նախապես:

«Ամսաթվերը չեն համընկնում այն պարզ պատճառով, որ նախագահը իր ժամացույցի վրա չի կարգավորում ամսաթիվը: Նա դրան ուշադրություն չի դարձնում: Նա պարզապես իր ժամացույցի ամսաթվից չի օգտվում»,- նշել է Պեսկովը:

Հարկ է նաև հիշեցնել, որ սեպտեմբերի 14-ին Պուտինն անցավ ինքնամեկուսացման: Այդ մասին նա հայտարարել է անձամբ՝ հավելելով, որ նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իր մտերիմ շրջապատում հայտնվել են կորոնավիրուսով վարակված մարդիկ: Թե կոնկրետ ում մասին է խոսքը՝ առայժմ հայտնի չէ:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ