Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի պատճառով սովյալների թիվը կավելանա 18 միլիոնով Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 104-ամյակն է «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկվածը ազատամարտիկ Իգոր Սարգսյանն էր Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ Սեւակ Խաչատրյանին եւ ընկերներին մեկուսացրել են, որպեսզի Փաշինյանի դեմ ակցիա չանեն Թուրքիան մտադիր է 2023 թ. առաջին եռամսյակում սպառել Սև ծովի գազը Ադրբեջանը կրակ է բացել, շարքայինը ծանր վիրավորում է ստացել «Սասնա Ծռեր»-ի տղաներին վերադարձնում են բանտ․ փաստաբան Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան Նախագահի հրամանագրով՝ 115 զինվորականներ պարգևատրվել են
Երևան +23°
Միտք 8 ամիս առաջ - 20:59 15-09-2021

Արցախյան պատերազմ․ կորուստների հաշվառում ու նոր իրականություն

Օրեր առաջ՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ, Արցախում էի։ Որքան էլ տարօրինակ է հոգեբանական ընկճվածություն, ողբերգականություն, դրամատիզմ չկար մոտս։ Հավանաբար ռեալիստ լինելը երբեմն լավ օգնում է, կամ միգուցե քաղաքական ու ռազմաքաղաքական նման սցենարին վաղուց պատրաստ լինելու հետևանք էր։ Հետաքրքիր է, բայց մարդը բավական արագ է կարողանում ադապտացվել աղետալի վիճակներին՝ այդ թվում քայքայիչ, ոչնչացնող իրողությունների արդյունք իրականությանը։ Մնում է դրանցից հետևություններ անելը, գործողություններ ձեռնարկելը։

Խոսելով Արցախի մասին, վերլուծելով այնտեղ ու նրա շուրջ տեղի ունեցող գործընթացները` կարևոր է, որ տեղում լինես ու փորձես առաջին հերթին հենց ներսից հասկանալ իրավիճակը, թե ինչ իրողություններ են առկա ու արդյոք ապագա կա։

Հենց սկզբից հստակ ու առանց ձևապաշտության նշեմ, որ այս վիճակում Արցախում որևէ ապագա իրոք չկա։

Իսկ թե ինչու, կփորձեմ ներկայացնել՝ ոլորտ առ ոլորտ անդրադառնալով այնտեղ առկա հիմնախնդիրներին, ռազմաքաղաքական իրողություններին ու պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին։ Միայն հասանելի և ընկալելի իրականությունը կարող է հիմք հանդիսանալ օբյեկտիվ ու կիրառական վերլուծության ու արդյունքների արձանագրման համար, հետևաբար պետք է նախ հասկանանք, թե ինչ վիճակում ենք հայտնվել։

ՄԱՍ 1․ Հողը, որ քչերին էր պետք

Արցախ գնալու ճանապարհը շոշափելիորեն երկարել է։ Եթե նախկինում Երևան-Սոթք-Արցախ ճանապարհը ուներ 173 կմ երկարություն, ապա ներկայումս Երևան-Գորիս-Բերձոր(Լաչին) ճանապարհի երկարությունը 279 կմ է։ Ակնհայտորեն վատն է նաև երկրորդ ճանապարհի ասֆալտային որակը, ոլորանները շատ են։ Սկսած ՀՀ-ի Տեղ գյուղից մինչև Ասկերան-Ակնա(Աղդամ) գնացող ճանապարհին առկա են հայկական, ռուսական, ռուս-ադրբեջանական (թուրքական) անցակետեր, ուղեկալներ։ Բերձորի մի շարք հատվածներում առկա են ռուսական ուղեկալներ (ընդհանուր թվով մոտ 16 հատ), իսկ Շուշիի միջով/կողքով Ստեփանակերտ տանող ուղին գտնվում է ռուս-ադրբեջանական համատեղ վերահսկողության ներքո։ Այնտեղ ծածնվում է նաև Թուրքիայի դրոշը։

Այսինքն՝ հայկական մեքենաները Ստեփանակերտ հասնելու համար նախ թույլատվություն են ստանում ռուսական կողմից, ապա նոր փորձում տեղաշարժվել։ Շուշիի հատվածնում այդ մեքենաները անցնում են ադրբեջանական զինվորների կողմից հսկվող ուղեկալի մոտով, որի հարևանությամբ կառուցվել է ոստիկանական բաժանմունքի ժամանակակից շենք։ Սա արցախաբնակ ու հայաստանաբնակ հայ ազգաբնակչության համար մի կողմից հոգեբանական, մյուս կողմից նաև, ինչ-որ առումով, ֆիզիկական անվտանգության ապահովման լարվածություն է ստեղծում։ Նշեմ, որ անցած ամիսների ընթացքում երբեմն եղել են դեպքեր, երբ այդ ուղեկալների անձնակազմի փոփոխման ժամանակ ստեղծվել են տեղային լարված իրավիճակներ տեղափոխվող քաղաքացիների համար, սակայն ներկայումս գործընթացը կարծես առավել արհեստավարժ հունի մեջ է ընկնել։ Տեղացիները պատմում էին, որ եղել են դեպքեր, երբ հայ ուղևորների զգայական ու ադրբեջանցիների լկտի պահվածքի արդյունքում ուղեկալում ռուսների ու ադրբեջանցիների միջև տեղի են ունեցել ծեծկռտուքներ։ Ակնհայտ է, որ ադրբեջանցիները գնալով իրենց էլ ավելի լկտի ու ինքնավստահ են պահելու, որի նպատակն է ցույց տալ, թե ով է տերը այդտեղ․ մյուս կողմից՝ նրանք անդադար սադրելու են ռուսներին, որպեսզի վերջիններս պատասխան քայլեր ձեռնարկեն, որի արդյունքը կլինի նրանց խաղաղապահ առաքելության ապալեգիտիմացումը։ Ի դեպ, մինչ օրս Բաքուն չի հաստատել ռուսական խաղաղապահների մանդատը։ Ակնհայտ է, որ այս ամենի հետևում երևում են Անկարայի «ականջները»։

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի տարածքը(Արցախի (ԼՂԻՄ) բուն տարածք և ազատագրած հողեր) էականորեն փոքրացել է։ Եթե մինչ պատերազմը Արցախի տարածքը ընդհանուր կազմում էր 11.458 կմ² , որից բուն ԼՂԻՄ-ինը մոտ 5000 կմ², ապա ներկայումս Արցախի տարածքը անգամ ԼՂԻՄ սահմաններից փոքր է և կազմում է մոտ 2500 կմ²։ Այսինքն՝ իմիտացիոն ու քաոսով կառավարվող պատերազմի արդյունքում հակառակորդին քաղաքական որոշմամբ հանձնված Արցախի տարածքը իր նախկին տարածքից 4,5 անգամ փոքր է։

Պատերազմի արդյունքում հանձնված տարածները հանգեցրել են նաև նրան, որ էականորեն՝ մի քանի անգամ, ավելացել է ՀՀ-ադրբեջանական ու Արցախ-ադրբեջանական շփման գիծ-սահմանի երկարությունը, որը ենթադրում է հավելյալ անվտանգության դեֆիցիտ ու այն վերացնելու ուղղությամբ միջոցառումների անհրաժեշտություն։ Միջոցառումներ, որոնք, մեծ հաշվով, այս մեկ տարվա մեջ չեն ձեռնարկվել։ Սա վերաբերում է ինչպես Մարտակերտ-Ակնա-Մարտունի-Հադրութ, այնպես էլ Քարվաճառ-Բերձոր-Շուշի-Սանասար գծին։

Արցախի հանձնված տարածքը, բացի հայրենիք լինելուց, նաև տնտեսական ռեսուրս է։ Պատերազմի հետևանքով Արցախը կրել է աննախադեպ տնտեսական կորուստներ։ Ըստ մոտավոր հաշվարկների մետաղական հանքերի, ՀԷԿ-երի, լոգիստիկ ենթակառուցվածքների, գործարանների, արտադրամասերի, գյուղատնտեսական նշանակության հողերի, մանր ու խոշոր եղջրավոր անասունների տնտեսությունների, բնակելի տների ու շենքերի, պահեստային և տնտեսական այլ նշանակության շինությունների և կորսված այլ օբյեկտների հավաքական գինը խիստ մոտավոր հաշվարկով կազմում է մոտ 30 մլրդ դոլար։

Հատկապես ստամոքսաղիքային մտածողություն ունեցող ՀՀ այն քաղաքացիների համար, ում մտահորիզոնը տեղավորվում է «Արցախը մեզ համար բեռ էր, ազատվենք, որ զարգանանք, հանգսիտ ապրեք» թեզի ներքո, մեկ փաստ արձանագրեմ․ եթե նախկինում Արցախը մի զգալի մասով ապահովում էր ՀՀ պարենային անվտանգությունը հացահատիկային մշակաբույսների մասով, ապա ներկայումս արդեն հենց ինքը նման հացահատիկային բույսերով ապահովված լինելու խնդիր ունի, որը փորձելու է լուծել ներկրման հաշվին։ Այսինք՝ մենք ստիպված ենք լինելու, հավանաբար ՌԴ-ից, էլ ավելի մեծ ծավալի հացահատիկային բույսեր ներկրել ՀՀ և դրա մի մասը ուղղել Արցախ, իսկ դա բնականաբար անդրադառնալու է հացի գնի վրա։

Պատերազմի արդյունքում Արցախի տարածքների հանձնումը հանգեցրեց նրան, որ Արցախը սնող ջրային ռեսուրսների նկատմամբ հայկական կողմի վերահսկողությունը կորսվեց։ Արցախը, որ սովորաբար սակավաջուր ռեգիոն է և ավանդաբար ջուր է ստացել Քելբաջարի և Մարտակերտի հյուսիսային հատվածների ջրային ռեսուրսներից, այսօր այս առումով ծայրահեղ խոցելի է դարձել։ Այսօր Արցախի քաղցրահամր ջրային ռեսուրսների աղբյուրը եզակի վայրերում առկա քաղցրահամ ջրի հատվածային պաշարներն են, որ կախված են անձրևներից։ Ջրի հարցում էական աջակցություն էր ՌԴ խաղաղապահների մոտ 200 տ ներկրումները։ Որքան էլ տարօրինակ է, սակայն ջրի հարցը լուծվում է նաև ադրբեջանցիների կողմից վերահսկովղ Շուշիից եկող ջրի միջոցով։ Խմելու ջուրը փաստացիորեն վերահսկվում է հակառակորդի կողմից և այն նաև գործուն լծակ է իրավիճակի վրա ազդեցություն գործելու առումով, որից վերջին մի քանի շաբաթը օգտվում էր ադրբեջանական կողմը։

Խիստ սակավ են նաև արտեզյան հորերը, որոնք բավարար չեն անգամ գյուղատնտեսական՝ Արցախի տարածքում մնացած ցանքատարածությունների ոռոգման համար։ Ի դեպ, ադրբեջանական կողմում մնացած ՀԷԿ-ի արդյունքում Արցախում կենցաղը խիստ խաթարվել է․ առկա են հոսանքի պարբերական ու երկարաժամկետ անջատումներ։ Հետաքրքիր էր այն, որ այս թեմայով զրույցներից մեկի ժամանակ Արցախի քաղաքացիներից մեկը նշեց, թե իրենք էլէկտրաէներգիան էլ են ստանում Շուշիից։

Մաս 2․ Անվտանգությունը, որն այսօր բացակայում է․ հայկական կողմի զինված ուժերի անձնակազմի ու ռազմատեխնիկական կորուստների ընդհանուր բնութագիրը

Ալեն Ղևոնդյան

քաղաքագետ