Արտաքին 5 տարի առաջ - 12:37 14-09-2021

«Մենք պետք է վերակենդանացնենք ու ամրապնդենք Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները». գերմանացի պատգամավոր

Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Կիսևետերը, պատասխանելով այն հարցին, թե երբ է Գերմանիան պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նշել է որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախի Հանրապետությունը ճանաչված չէ աշխարհի ոչ մի պետության, այդ թվում ՝ Հայաստանի կողմից:

«Մենք պետք է վերակենդանացնենք ու ամրապնդենք Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով, որպես Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան հանդես է գալիս խնդրի լուծման բանակցային ձևաչափի օգտին և պետք է ձգտի հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատավի, և մարդիկ կարողանան այնտեղ հանգիստ ապրել:

«ԵՄ -ն և ՄԱԿ -ը նույնպես կարող են ավելի մեծ ներդրում ունենալ,-նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Գերմանիան երկու միլիոն եվրոյով աջակցում է Միջազգային Կարմիր խաչին անհրաժեշտ շտապ օգնության ցուցաբերելու համար և դրանով իսկ օգնում է թեթևացնել քաղաքացիական բնակչության հրատապ կարիքները»:

Բացի դրանից՝ պատգամավորը նշել է նաև, որ մտահոգիչ են արտաքին դերակատարների կողմից բռնի միջամտության մասին տեղեկատվությունները, ինչը էլ ավելի է դժվարացնում հակամարտության լուծման գործընթացը:

«Մենք պետք է շատ հստակ նշենք, որ չենք կարող հանդուրժել կարմիր գծերի նման հատումը»,-ասել է Ռոդերիխ Կիսևետերը:

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ

Ձեզ գուցե հետաքրքրի