Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:20 13-09-2021

Սա հողատուների դեռևս ավագ սերնդի գծած ծրագիրն է. Բագրատ Եսայան

Հետևողական քայլերով, Ալիևի հետ ձեռք ձեռքի տված իրականացվում է ծրագիրը, Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է»,- ասուլիսում ասաց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը և հավելեց, որ չնայած նոյեմբերի 9-ի պայմանավորվածության, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, այդ կետը չի պահվել, բանավոր պայմանավորվածությամբ զորքին հրաման է տրվել նահանջել մինչև այսպես ասած ՀՀ Խորհրդային միության վարչական սահմանը, այն ժամանակ պետական սահման չի եղել, որևէ մեկը չի կարող ասել, թե որն էր ՀՀ պետական սահմանը, այդպիսի սահման անկախացման պահին չի եղել:

Եսայանի խոսքով, Ադրբեջանը փորձում է կանգնեցել Հայաստան-Իրան հաղորդակցության ուղիների անխափան գործունեությունը, դրա փոխարեն պարտադրելով բացել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան սահմանները:

«Սա նոր ծրագիր չէ: Սա հողատուների դեռևս ավագ սերնդի ծրագրած, գծած ծրագիրն է: Մեղրին տալիս էին 1997 թվականին առաջին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի օրոք: Նրանք են այս գիծը գծել: 1997 թվականին Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ այդ հողատվության, առաջին դավաճանության ակտը հաջողվեց կասեցնել: Երկրորդ փորձը 2008 ձեռնարկվեց, նույնպես ձախողվեց Ռոբերտ Քոչարյանի ջանքերով, ով թույլ չտվեց խառնաշփոթ, փողոցային անկարգություններ սկսել երկրում ու այդպես զավթել իշխանությունը, սակայն երրորդ փորձն, արդեն թավշյա հեղափոխության փորձը, նրանց հաջողվեց ու 1997 թվականին ծրագրված ծրագիրը հաջողացրեցին 2018-ին հողատուներին և բարոյական որևէ արժեքից զուրկ անհայրենիք զանգվածին իշխանության բերելով»,- ասաց Բագրատ Եսայանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան