Ներքին 4 տարի առաջ - 09:12 13-09-2021

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Գեւորգ Գյոզալյանը:

«Հարգելի փաստաբաններ, սիրելի ընկերներ,
ավարտվեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Գործող 2352 փաստաբաններից, նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել են 1111-ը: Կրկին նախնական տվյալներով փաստաբաններից ինձ իրենց քվեն է վստահել 144 փաստաբան:

Խորապես զգացված և շնորհակալ եմ այն 144 փաստաբաններին, որոնք ինձ ընտրելով ընտրել են փոփոխությունները, ո՛չ են ասել լճացմանը, ո՛չ են ասել կուսակցականացված փաստաբանական պալատին: Սեղմում եմ ձեզանից յուրաքանչյուրի ձեռքը, կրկին անգամ շնորհակալ եմ ձեզ: Ես ձեզ չեմ զանգել ոչ այն պատճառով, որ մեծամիտ եմ, այլ, որ հավատում եմ գաղափարին, այն գաղափարին, որ դուք ինքներդ կտեսնեիք փոփոխությունների կարիքը, շնորհակալ եմ, որ «զոհելով» ձեր կիրակին եկել եք ընտրության և ձեր քվեի միջոցով փորձել եք ունենալ ձեր երազանքների պալատը: Այս գիտակցումն ինձ համար ոչ միայն ուրախալի և պարտավորեցնող է, այլև լուրջ ազդակ է ընտրված թեկնածուի համար:

Շնորհավորում եմ ընտրված թեկնածու Սիմոն Բաբայանին: Հուսով եմ, որ նա կարդարացնի այն 937 փաստաբանի ակնկալիքները, որոնք իրենց ձայնը տվել են իրեն: Միաժամանակ հուսով եմ, որ նա կցանկանա և ի զորու է ապակուսակցականացնելու փաստաբանների պալատը:

Ամենայն հարգանքով
Գևորգ Գյոզալյան»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը