Սպորտ 5 տարի առաջ - 08:21 13-09-2021

Մեսսին Բարսելոնայից ֆինանսական խնդիրների պատճառով չի հեռացել. Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին։

«Ես կարծում եմ, որ «Բարսելոնայի» հաջորդ տարվա ֆինանսական հաշվետվություններից պարզ կդառնա՝ արդյոք Մեսսին կարող էր մնալ, թե՝ ոչ։ Ես հարգել եմ ակումբի որոշումը, բայց պետք է իրերը կոչել իրենց անուններով։

Դա կապված չէր տնտեսական որոշումների հետ՝ հաստատ գիտեմ։ Անձամբ եմ Լապորտայի ու տնօրենների խորհրդի հետ հեռախոսով քննարկել ամենը։ Եթե հարցը նման բնույթի լիներ՝ ելք կգտնեինք»,- Տեբասի խոսքն է հաղորդում Sport.es-ը։

Օգոստոսի 10-ին Մեսդին երկու տարով պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ, իսկ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարել էր, որ չի կարող երկարաձգել Մեսսիի հետ գործող պայմանագրի ժամկետը՝ այն պատճառաբանելով Լա լիգայի ֆինանսական ու կառուցվածքային խոչընդոտներով, որն առկա է առաջնության կանոնակարգում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ