Արտաքին 5 տարի առաջ - 10:53 12-09-2021

Կորեայում ստեղծել են գունափոխվող արհեստական մաշկ

Սեուլի ազգային համալսարանի մասնագետները ստեղծել են նյութ, որը կարող է փոխել գույնը՝ կախված շրջակա միջավայրից:

Ինչպես նշված է Nature Communications ամսագրի նյութում, գիտնականները ստեղծել են ռոբոտ-քամելեոն ցուցադրության համար: Արհեստական ​​մաշկը իրենից ներկայացնում է ճկուն դիսփլեյ, որը բաղկացած է հեղուկ բյուրեղյա շերտերից՝ ունակ փոխելու գույնը՝ կախված ջերմաստիճանից:

Մաշկը կազմված է նաև մի քանի շերտերից՝ արծաթե նանոմետաղալարերից պատրաստված տաքացնող տարրերով, չնայած որ նյութի հաստատությունը մարդու մազից քիչ է:

Այդպիսի ռոբոտի տեղափոխման դեպքում հաղորդիչները կատարում են երանգի ու մակերևույթի նկարի վերլուծություն, այնուհետև այդ տեղեկատվությունը անցնում է միկրոպրոցեսոր: Դրանից հետո նանոմետաղալարերի ցանցը տաքացնում է հեղուկ բյուրեղները, և նրանք ստանում են անհրաժեշտ գույնը:

Հետազոտողները կարծում են, որ աճում է հետաքրքրությունը ներկաքողարկման հարմարվողական տեխնոլոգիաների նկատմամբ: Նման մշակումը օգտակար կլինի ռազմական ոլորտում, ինչպես նաև որսի նպատակով հագուստ ստեղծելու համար: Այն հետաքրքիր կլինի ճարտարապետության, արվեստի և նորաձևության մեջ:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»