Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:59 10-09-2021

Այսօր «Մոսկվայի տանը» տեղի է ունեցել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի շնորհանդեսը

Այսօր՝ ժամը 19:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի և Հայարփի Զարգարյանի համահեղինակությամբ։ Միջացառմանը հրավիրված էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը, ԲԴԽ անդամներ և բարձրաստիճան այլ անձինք, նախկին և ներկա պատգամավորներ, տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ:

Առաջին բանախոս Պիտեր Գյորտլերը պաշտոնական իր խոսքում նշեց գրքի կարևորության մասին՝ մասնավորապես ասելով. « Այսօր ներկայացվող գիրքը ներկայացնում է Արդարադատության նախարարությունը ինչպես ՄԻԵԴ նախադեպերի տեսանկյունից, այնպես էլ համապարփակ գործընկերության շրջանակներում։ Սա լրացուցիչ գիրք է բոլոր կողմերի համար։ Գիրքը հեշտացնում է դատավորների, փաստաբանների և քաղաքացիների կապը միմյանց հետ։ Օրինակ, ինչ վերաբերում է ԵՄ արդարադատությանը համակարգին, դրա որոնման հարթակը ավելի զարգացած է, քան ՄԻԵԴ-ինը։ Իսկ արդարադատությանն առնչվող գրեթե բոլոր որոշումները հրապարակվում են ՀՀ-ում, սակայն միշտ չէ որ գործում են արդյունավետ կերպով։ Դանիայում հարթակը գործում է անհատապես, այսինքն պիտի վճարես, որ ստանաս ինֆորմացիա արդարադատության համակարգի վերաբերյալ, ու դա սահմանափակում է արդարադատության հասանելիությունը։ ՀՀ-ում իսկապես այդ հասանելիության խնդիրը կարծես չկա, և այս գիրքը կարող է դառնալ հավելյալ ինֆորմացիայի աղբյուր հասարակության և ոլորտի ներկայացուցիչների համար։ Գրքի համահեղինակներն ամեն բան արել են, որ ներկայացնեն ՀՀ-ում արդարադատության համակարգը պատշաճ կերպով»։

Երկրորդ բանախոս, գրքի համահեղինակ, դատավոր Մ. Զարգարյանն իր խոսքում նշեց. «Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս հնարավորինս շատ շփում հաստատել իրավական և դատական ոլորտի ներկայացուցիչների հետ։ ԻՆչո՞ւ որոշվեց հանրությանը հրամցնել այս ձեռնարկը․ քանի որ այն համակցված աշխատություն է՝ միասնականացնելու քաղաքացիական դատավարության պրակտիկան հասարակության հետ։ Մոտ երկու տարի աշխատել ենք այս գրքի վրա։ Ցանկացած դրամաշնորհից դուրս է եղել, ֆինանսավորել են համահեղինակները։ Գաղափարական ուղղություններից մեկը իրավամտածողության զարգացման վերաբերյալ է, ու սա ենթադրյալ և հակասական բացերի վերհանման մասին է։ Հուսով ենք՝ և՛ օրենսդիր ոլորտում կկիրառվի, և՛ կքչացնի դատավորների դատախազների համար խնդիրները, և մեծ հույս ունենք, որ գիրքը կդառնա դասագիրք ուսանողների համար։

Վերաքննիչ դատարանի դատավոր Գոռ Թորոսյանը նույնպես, որպես բանախոս հանդես գալով, նշեց իր խոսքում. «Չենք փորձել աշխատանքը ծանրաբեռնել պատմական վերլուծություններով, այլ առաջարկել ենք պրակտիկա և մեր լուծումները իրավակարգավորման համար։ Առաջարկվել են նաև օրենսդրական փոփոխություններ իրավաբանական շրջանակներում։ Մեզանում կա մի կարծրատիպ, որ դատարանը ծանրաբեռնված է դատարանում առկա իրավախնդիրներով, բայց մենք գրքում նաև ցույց ենք տալիս, թե ինչպես են դատավորները պատկերացնում փաստաբանների աշխատանքը։

Առաջին ատյանի դատավոր Հովիկ Շահնազարյանն իր խոսքում ասաց․ «Ի՞նչ է մտածում դատավորը օրենքի մասին։ Վեր հանել խնդիրները իրավակիրառ համակարգում, չէ՞, դատավարական օրենքի դատավորի պահանջմունքից ելնելով ՝ապահովել արդարադատության այնպիսի որակ, որը այս գրքով փորձեցինք փախանցել։ Մենք ցանկացել ենք նաև ներկայացնել դատավորի խոսքը օրենքի մասին։ Բերել ենք անգամ մի քանի օրինակներ»։

Շահնազարյանը վերջում հավելեց․ «Շնորհակալություն բոլոր կոլեգաներին, ովքեր աջակցեցին գրքի ստեղծմանը, իսկապես վստահությանը հասնել է հետապնդում դատավորի աշխատանքը՝ լուրջ հետազոտության առարկա հանդիսանալով։ Գիտեք՝ այս գիրքը կարող է ընդունելի չլինել, դա նորմալ է, տարբեր են մեր պատկերացումները իրավունքի և արդարադատության մասին։ Ես սակայն համոզված եմ, որ սրանով հիմք կդնենք իրավական պետության»,- եզրափակեց նա։

ԲԴխ պաշտոնակատար նախագահի Գագիկ Ջհանգիրյանը նշեց․ «Հեղինակները պետք է շարունակեն, գրքին ծանոթանալ չեմ կարող, չէ՛, նրա համար չէ, որ ժամանակ չունեմ, այլ քանի որ գլուխ չեմ հանելու» (հ․ գ.-ծիծաղում է):

Վարազդատ Միքայելյան, դատավոր – «Մեծածավալ աշխատանք է տարվել, ոլորտն ուսումնասիրող մասնագետների համար լավ միջոց է գիտելիքներն ավելացնելու համար

ԲԴԽ անդամ, քաղաքացիական օրենսգրքի մասնագետ Գրիգոր Բաղդասարյան- «Որպես դասախոս պետք է ասեմ, որ սա շատ օգտակար ձեռնարկ է սկսնակ ուսանողների համար»։

Իսկ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյան իր խոսքում նշեց. «Այն ունի շատ մեծ պրակտիկ նշանակություն․ տալով մեծ պրակտիկա՝ կդառնա փաստաբանների սեղանի գիրքը, և ընկալումն այլ կլինի դատավորի աշխատանքի մասին։ Հուսով եմ՝ նման աշխատությունը չի լինի վերջինը, արդի փոփոխությունների հետ համընթաց գիրքը կունենա նաև շարունակություն»։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը հավելեց. «Դատական ակտերի որակի բարձրացման համար ես՝ որպես մասնագետ, պետք է ասեմ, որ սա տեսական վերլուծության համար իսկական օրինակ է։ Նախաբանն եմ միայն կարդացել, սակայն կարող եմ ասել, ար սա ապրող իրավունքի մասին է։ Գիտեմ, թե ինչ ծանրաբեռնվածության պայմաններում են աշխատել համահեղինակները, երբեմն միջամտել եմ նրանց աշխատանքին։ Այս գիրքը նոր իրավական հորիզոններ կարող է բացահայտել» ։

Իսկ վերջում «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց․ «Շատ ուրախ եմ, որ միջոցառումը տեղի է ունենում հենց այստեղ։ Դա մեծագույն պատիվ է ինձ համար»։

Շնորհանդեսի վերջում հյուրերը հնարավորություն ունեցան գնել ցուցասրահում առկա գրքերը։

Ֆոտոշարք

Ձեզ գուցե հետաքրքրի