Արտաքին 5 տարի առաջ - 12:03 04-09-2021

Արգենտինայի ԱՆ-ն խոսել է «Սպուտնիկ Վ»-ի կողմնակի ազդեցությունների մասին

Արգենտինայի առողջապահության նախարարությունը զեկույց է հրապարակել տարեսկզբից երկրում կիրառվող ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Արգենտինան երկրորդն է արտասահմանյան երկրների շարքում, որը թույլ է տվել այս պատվաստանյութն օգտագործել իր երկրում, և այժմ դրանով պատվաստվել է ավելի քան 11 միլիոն մարդ:

Արգենտինայի հրապարակած տվյալները հատկապես արժեքավոր են, քանի որ Ռուսաստանը տեղեկատվություն չի հրապարակում տեղական արտադրության պատվաստանյութերից որևէ մեկի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Պատվաստվածների վիճակագրությամբ պաշտոնական պորտալ չկա: Պատվաստվածների թվի վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ են անում միայն ռուսական գերատեսչությունները:

Զեկույցը հիմնված է մինչև այս տարվա հուլիսի 31-ը ստացված տվյալների վրա: Արգենտինայում «Սպուտնիկ Վ»-ն և AstraZeneca-ն երկու ամենահայտնի պատվաստանյութերն են, որոնցով պատվաստվել են գրեթե հավասար թվով մարդիկ: Երկրի ընդհանուր բնակչությանը տրամադրվել է «Սպուտնիկ Վ»-ի 11.37 միլիոն, AstraZeneca-ի 11.1 միլիոն և չինական Sinopharm-ի 9.7 միլիոն դեղաչափ:

Արգենտինայում հրապարակվել է նաև պատվաստանյութից կախված ծանր կողմնակի ազդեցությունների քանակի բաշխումը. «Սպուտնիկ Վ»՝ 0.66 դեպք 100 հազար դեղաչափի դիմաց, AstraZeneca՝ 0.41 դեպք 100 հազար դեղաչափի դիմաց, Sinopharm՝ 0.16 դեպք 100 հազար դեղաչափի դիմաց:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը