Սպորտ 5 տարի առաջ - 20:42 01-09-2021

Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից:

«Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում և հաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից: Հասկանում ենք խաղի կարևորությունը և գիտենք, որ մեծ հնարավորություններ ունենք այս որակավորման փուլում»,- նախախաղային ասուլիս ժամանակ ասել է հայ կիսապաշտպանը:

Մխիթարյանի խոսքով` հավաքականի մոտ հաղթողի հոգեբանությունը ձևավորվել է դեռևս նախորդ Ազգերի լիգայից: «Տղաները սկսել են հավատալ իրենք իրենց և բարձրացել է խաղամակարդակը: Հույս ունեմ, որ մյուս խաղերում ևս մի քանի ֆուտբոլիստներ իրենց վրա կվերցնեն այս պատասխանատվությունը»,-ասաց նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ