Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 18:47 29-08-2021

Լոնդոնում պաստառներ են կախել, որոնցում պատմվում է, թե ինչպես է COVID-19-ը ազդել մարդկանց անձնական կյանքի գաղտնիության վրա

Lockdown Love Stories կոչվող Instagram հաշիվը հավաքել է 1100 անանուն խոստովանություն այն մասին, թե ինչպես է համաճարակը և ինքնամեկուսացումն ազդել մարդկանց անձնական կյանքի վրա։ Այժմ դրանցից մի քանիսը հայտնվել են Լոնդոնի փողոցներում տեղադրված պաստառների վրա: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Նախագծի ղեկավար և ստեղծող Ֆիլիպ Ֆոնդը, որն արտ-կուրատոր է, անցյալ տարվա մայիսից ցուցահանդեսի համար հավաքում էր սիրո պատմություններ։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2021 թվականի օգոստոսի 30-ը:

«Պատմությունները, որոնք ես ընտրել եմ այս ցուցահանդեսի համար, օժտված են բացառիկ ուժով, որն առաջացել է դժվարություններից, հույսից և տոկունությունից», - ասել է Ֆիլիպը: Նա սկսել է նախագիծը, քանի որ ակնկալում էր, որ մեկուսացումը կհանգեցնի վշտի, կորստի և կարոտի, և ցանկանում էր ինչ-որ բան անել՝ մարդկանց հոգեկան առողջության բացասական հետևանքներին հակազդելու համար: Վերջում, սակայն, նրան հաճելիորեն զարմացրել է «դրական արդյունքը»:

Խոստովանությունների շարքում կան դժգոհություններ միայնության մասին, պատմություններ այն մասին, թե ինչպես են մարդիկ «պատահաբար» սկսել ապրել միասին՝ մեկուսացման պատճառով, թե ինչպես են մարդիկ սիրահարվել, թեև երբեք միմյանց իրական կյանքում չեն տեսել․ սիրո խոստովանություններ, հիասթափություն և հիացմունք, տեսաժամադրություններ և այլն։

«Հիմա, վերջապես, իմ նախկին ընկերների փոխարեն մայրս հայտնվեց իմ երազներում», - ասված է խոստովանություններից մեկում:

«Դու նման էիր ուրբաթ երեկոյին և երկուշաբթի առավոտվան, իսկ այժմ բոլոր օրերը միաձուլվել են», - գրել է մեկ այլ անանուն օգտատեր: Այժմ նրա պատմությունը կտեսնեն մետրոպոլիայի միլիոնավոր այցելուներ:

Բաժանման պատմության հեղինակներից մեկը, որը ևս հայտնվել է Լոնդոնի փողոցներում, կիսվել է, որ կարծում էր, թե համաճարակն իրեն կոտրեց, բայց ի վերջո «այն ինձ այնքան երջանկություն բերեց այս նախագծին մասնակցելու շնորհիվ»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը