Ներքին 4 տարի առաջ - 19:42 28-08-2021

«Ռատկո»-ի սեփականատերը մեքենայով երեխայի է հարվածել «Ֆիզգորդոկ»-ում

«Ֆիզգորոդոկ»-ում շինարարություն իրականացնող «Ռատկո» ընկերության սեփականատեր` Արթուր Մնացականյանը մեքենայով երեխայի է հարվածել. վերջինս սալջարդ է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից Լուսինեն:

«Երեխայի ծնողը այդ մասին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել: Նրան ոստիկանները տարել են ոստիկանություն այնուհետեւ բաց են թողել, չգիտեմ, թե ինչ են արել, ինչ են ձեւակերպել: Նաեւ այսօր բերման են ենթարկել հացադուլի մեջ գտնվող Հայկ Հարությունյանին, հետո ազատ են արձակել»,-ասաց նա:

Նա նշեց, որ շինարարություն իրականացնող ընկերության աշխատակիցները նաեւ տարածքից հեռացրել են բնակիչների մեքենաները առանց ներկայացնելու տեղափոխման հիմքերը:

Հիշեցնենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որն ավելի շատ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անվամբ, ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Օգոստոսի 20-ին եւ 21-ին բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։ Բնակիչները հանդիպում էին ունեցել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ինչից հետո շինարարությունը երկու օրով դադարեցվել էր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը