Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 20:42 28-08-2021

Աֆղանցի կինը ծննդաբերել է տարհանման թռիչքի ժամանակ

Աֆղանստանի բնակչուհին տարհանման ժամանակ երեխա է ունեցել Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռում: Այս մասին հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը:

«Մեր ավիաընկերության տարհանման թռիչքի ժամանակ Աֆղանստանի քաղաքացին սկսեց ծննդաբերել: Մեր ինքնաթիռի անձնակազմը օգնեց կնոջը ապահով ծննդաբերել, աղջկա և մոր վիճակը լավ է», - ասել է ներկայացուցիչը:

Նրա խոսքով, երբ կինը սկսել է ծննդաբերել, բորտուղեկցորդուհիները փորձել են սրահում գտնվող ուղևորների մեջ բժիշկ գտնել, սակայն բժիշկներ չեն եղել: Այնուամենայնիվ, անձնակազմի անդամները համապատասխան վերապատրաստում են անցել և կարողացել են ինքնուրույն ընդունել ծնունդը: Աղջկան կոչել են Հավվա:

Արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուվեյթում: Ծննդաբերող կնոջ և երեխայի վիճակը ստուգելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքոը դեպի բրիտանական Բիրմինգհեմ քաղաք: Նշվում է, որ օդանավում եղել են աֆղանցիներ, ովքեր աշխատել են բրիտանական կազմակերպություններում:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի